Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

hayk
May 2022
Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը


Արմինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Վերլուծաբան
Երևան


2022 թ. ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան: Այցը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որի շրջանակներում կողմերի միջև ստորագրվեցին սոցիալ-աշխատանքային, էներգետիկ, մշակույթի, տեղեկատվական անվտանգության ապահովման և մի շարք այլ  ոլորտներին վերաբերող համագործակցային փաստաթղթղեր: Միևնույն ժամանակ, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերից հանրության շրջանում առավել լայն արձագանք գտավ երկու երկրների ղեկավարների միջև ստորագրված համատեղ հայտարարությունը, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով: Առաջին՝ համատեղ հայտարարությունը ստորագրվել է ուկրաինական ճգնաժամի պայմաններում, երբ հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված մակարդակի վրա: Երկրորդ՝ մինչ Մոսկվա մեկնելը վարչապետ Փաշինյանը մասնակցել էր Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը, որի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել էր սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ:

Հայ-ռուսական համատեղ հայտարարության 24-րդ կետը վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակին: Կողմերը համակարծիք են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների ընթացքում շարունակել կառուցողական աշխատանքը, հետևողականորեն իրականացնել 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններն՝ «ի շահ տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման»: Բանն այն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բրյուսելը տեսանելի ակտիվություն է դրսևորում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ու Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ:  Նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման առումով ռուսական կողմը, գոնե հրապարակային, արտահայտեց դրական դիրքորոշում՝ ըստ էության այն դիտարկելով որպես ռուսական միջնորդական ջանքերի շարունակություն: Մինչդեռ, բրյուսելյան հարթակում եռակողմ երկրորդ տետ-ա-տետ հանդիպումը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 6-ին, ուկրաինական ճգնաժամի պայմաններում, երբ փաստացի խզվել է հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև փոխգործակցությունը, այդ թվում նաև՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: Այս համատեքստը չի կարող չանհանգստացնել ռուսական կողմին, որը տարածաշրջանը դիտարկում է որպես իր «օրինական» շահերի տիրույթ և այս անգամ արդեն Ռուսաստա՛նը շտապեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԵՄ իրականացվող ջանքերը որակել որպես Ռուսաստանի միջնորդական առաքելության ձեռքբերումներն ու պայմանավորվածությունները յուրացնելու փորձ: Այս համատեքստում հատկանշական է, որ հայ-ռուսական համատեղ հայտարարության տեքստում բացակայում է որևէ հղում բրյուսելյան հարթակում արձանագրված առաջընթացի վերաբերյալ, ինչը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Ռուսաստանի հաստատակամությունը՝ որևէ դեպքում չզիջել իր զբաղեցրած առաջատար դիրքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Համատեղ հայտարարությունն ընգծում է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում, ինչպես նաև՝ «քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պահանջվածությունը»: Այս համատեքստում փաստաթուղթը հաստատում է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»: Մի կողմից՝ տպավորություն է, որ վերոնշյալ ձևակերպումը ազդարարում է Ռուսաստանի հետքայլը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը վիճարկող դիրքորոշումից: Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ֆրանսիական և ամերիկյան կողմերին հրապարակավ մեղադրեց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը տապալելու մեջ, քանի որ պաշտոնական Փարիզն ու Բրյուսելը հրաժարվում են ռուսական կողմի հետ աշխատելուց: Մյուս կողմից՝ ակներև է, որ «իր միջազգային մանդատին համապատասխան» ձևակերպումը միտված է սահմանափակելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հնարավոր դերակատարությունը Արցախյան հիմնահարցի շրջանակից դուրս: Այլ կերպ ասած, մեր ռազմավարական դաշնակիցն անթաքույց ակնարկում է, որ եթե Հայաստանը և Արևմուտքը շահագրգռված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի պահպանմամբ՝ ապա այն իր մանդատի համապատասխան պետք է զբաղվի միայն ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներով, այն էլ՝ ռուսական կողմի հետ համագործակցությամբ: Չէ՞ որ, համատեղ հայտարարությունն ընդգծում է ռուսաստանյան խաղաղապահների որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում:

Ավելին՝ եթե Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին շրջանցելով միջնորդական առաքելություն իրականացնել Արցախյան հիմնահարցի շրջանակից դուրս, այն է՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացներում, ապա անխուսափելիորեն բախվելու է փակուղու, քանի որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին առնչվող բոլոր կետերն այս կամ այն կերպ սերում են կամ կարող են խաչվել Արցախյան հիմնահարցի հետ: Հետևաբար, Հայաստանը հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ մի կողմից՝ անհրաժեշտ է հնարավորինս միջազգայնացնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգային խնդիրների լուծման գործընթացը՝ երաշխավորելու համար Ադրբեջանի ուժի կամ ուժի սպառնալիքի գործելաոճից հրաժարվելը, մյուս կողմից՝ դեռևս չի նշմարվում ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը ազդարարող որևէ շոշափելի գործընթաց: Այս պայմաններում հայկական կողմից պահանջվում է բանեցնել չափազանց ճկուն դիվանագիտություն:

Համատեղ հայտարարության հաջորդ ուշագրավ ձևակերպումը վերաբերում է կողմերի մտահոգությանը՝ մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Հատկանշական է, որ սույն ձևակերպումը հանրության լայն շրջանակներն ասոցացնում են Ռուսատանի դեմ արևմտյան պատժամիջոցները Հայաստանի կողմից դատապարտելու հետ: Մինչդեռ, փաստաթղթում առհասարակ բացակայում է պատժամիջոցների մասին որևէ հիշատակում և ավելին՝ Հայաստանն ինքը միջազգային հարաբերություններում մշտապես առաջ է բերել միակողմանի սահմանափակումների անթույլատրելիության թեզը՝ պայմանավորված Թուրքիայի կողմից հայ-թուրքական միջպետական սահմանը միակողմանի փակելու հետ: Միևնույն ժամանակ, աներկբա է, որ առնվազն Ադրբեջանը կփորձի այս դրույթն աշխատեցնել Հայաստանի դեմ՝ արևմտյան աշխարհում հակահայկական տրամադրություններ գեներացնելու և արմատավորելու նպատակով: Հետևաբար, առանցքային նշանակություն ունի, միջպետական փոխգործակցությունից զատ, հայաստանյան և Սփյուռքի մասնագիտացված հասարակական կառույցների կողմից միջազգային առաջատար ուղեղային կենտրոնների հետ գրագետ աշխատելու հրամայականը՝ մեր արևմտյան գործընկերներին լսելի դարձնելու Հայաստանի իրական մղումներն ու դիրքորոշումները:

Համատեղ հայտարարությունն ընդգծում է նաև տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությանը: Կողմերը մտահոգություն են հայտնել «հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ»: Սույն դրույթը նույնպես չվրիպեց հայաստանյան հասարակության ուշադրությունից, քանի որ ուկրաինական ճգնաժամն ի ցույց է դնում կիբեռմիջավայրում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված վնասաբեր կիբեռգործողությունների ակտիվացման միտումները և կիբեռանվտանգության քաղաքականությունների բաժանարար ազդեցությունը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության  համատեքստում: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ ՀԱՊԿ շրջանակներում առկա է տեղեկատվական անվտանգության ապահովմանը միտված փաստաթղթերի լայն շրջանակ, որտեղ, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական և հեռահաղորդակցային տիրույթում հակաիրավական գործողությունների հակազդմանը միտված միջոցառումների համակարգում: Հետևաբար, սույն ոլորտում երկկողմ համագործակցության խթանման օրակարգը ամենևին էլ նոր չէ, այլ ամբողջովին տեղավորվում է ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված մեր պարտավորությունների շրջանակներում:

Ամփոփելով վերոգրյալ դիտարկումներն՝ անհրաժեշտ է ընդգծել, որ ս.թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ընդունված հայ-ռուսական համատեղ հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան Հայաստան-Ռուսաստան քաղաքական առկա օրակարգերի ամրագրում, ինչն ի ցույց է դնում կողմերի հանձնառությունը շարունակել համագործակցությունը միջպետական օրակարգերի բոլոր ուղղություններով: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ հետզհետե ավելի տեսանելի է դառնում միջազգային քաղաքական արդի օրակարգերում Հայաստանի և Ռուսաստանի շահերի անհամատեղելիությունը, ինչը դժվարացնելու է դիվերսիֆիկացրած արտաքին քաղաքականություն վարելու Հայաստանի կարողություններն ու հնարավորությունները: Թերևս, ի թիվս այլոց, այս ամենի հստակ գիտակցումն է, որ պետք է հիմք հանդիսանա ներքաղաքական կայունության և համահայկական կոնսոլիդացիայի համար, ինչն, ավաղ, չի նշմարվում անգամ հեռավոր ապագայի կտրվածքով:

 

Թեգեր ապրիլ չորրորդ թողարկումԱրտատպություն

Նմանատիպ  նյութեր

Անհրաժեշտ է իրավիճակի համարժեք գնահատում

May 2022

Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն, ամենայն հավանականությամբ, ճակատագրական հետևանքներ կունենան այն պարադիգմի համար, որով առայժմ առաջնորդվում է ՌԴ-ի ղեկավարությունը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ...

Կարդալ ավելին
Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

May 2022

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Քաղաքագետ Երևան 1994 թվականից ի վեր ստեփանակերտյան և երևանյան իշխանությունների քաղաքականության պատճառով 2020 թ․ երկրորդ արցախյան պատերազմը հայ...

Կարդալ ավելին
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների

Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների

May 2022

Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով` Պուտինի պարտությունն Ուկրաինայում բխում է հետխորհրդային երկրների, այդ թվում Հայաստանի շահերից: Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում օրերս կայացավ...

Կարդալ ավելին
Ռուսաստանի պայմանագրերը Հայաստանի ու Ադրբեջանի հետ․ գործընկերությունից՝ դաշնակցային համագործակցություն

Ռուսաստանի պայմանագրերը Հայաստանի ու Ադրբեջանի հետ․ գործընկերությունից՝ դաշնակցային համագործակցություն

May 2022

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից 2 օր առաջ՝ փետրվարի 22-ին, Ադրբեջանը և Ռուսաստանը դիվանագիտական և ռազմական համագործակցությունը ամրապնդող նոր հռչակագիր ընդունեցին: «Իրազեկ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ
  • Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը
  • Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.