Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների

hayk
May 2022
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների

Լուսանկարի աղբյուրը՝ 1in.am

Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով` Պուտինի պարտությունն Ուկրաինայում բխում է հետխորհրդային երկրների, այդ թվում Հայաստանի շահերից:

Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում օրերս կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, ուր նա հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը հանդիպումից հետո հրապարակեցին ծավալուն հայտարարություն, որն ընդգրկում էր հայ-ռուսական բանակցությունների լայն օրակարգը:

German Marshall Fund հաստատության վերլուծաբան Ջոնաթան Կացն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում արտառոց չի համարում այս հանդիպումը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև կապերն ու փոխգործակցությունը: Այն, սակայն, անհնար է դիտարկել այսօրվա իրականությունից դուրս, նշում է նա: Ռուսական վայրագությունների, ուկրաինացիների դեմ շարունակվող պատերազմի և Արևմուտք-ՌԴ հակադրման պայմաններում, Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը, տնտեսապես, քաղաքականապես և անվտանգության տեսանկյունից դառնում են ավելի խոցելի, պնդում է վերլուծաբանը: Նրա կարծիքով, պատերազմի արդյունքում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը զգալի ազդեցություն է թողնում Արևմուտքի և ՌԴ-ի հակադրման մեջտեղում հայտնված Հայաստանի վրա:

«Ես չեմ տեսնում Երևանի կողմից Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների լիարժեք աջակցություն: Նույնիսկ կողմերի միջև արված վերջին հայտարարության տեքստը որևէ կերպ չի անդրադառնում ուկրաինական իրավիճակին՝ կենտրոնանալով ՀՀ-ի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերների, ինչպես նաև տնտեսական ներգրավվածության և հարաբերությունների վրա»,- պնդում է Կացը:

Իր հերթին «Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ևս մատնանշում է Երևանի շոշափելի կախվածությունը Մոսկվայից, հատկապես անվտանգության ոլորտում: Հերբսթն ընդգծում է, սակայն, որ Երևանը չի ցանկանում որևէ կերպ կապված լինել Պուտինի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի հետ՝ ցանկանալով միաժամանակ խուսափել Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ ծանր պատժամիջոցների ազդեցությունից։

«Հայաստանում առկա է ռուսական զգալի ազդեցություն։ Երևանը կարող է ձգտել հեռու մնալ Պուտինի որոշակի գործողություններից, սակայն նրա համար դժվար է հեռավորություն պահպանել Ռուսաստանից: Կարծում եմ՝ այս հանդիպումը արտացոլում էր այդ ամենը»,- նկատում է նա:

Հերբսթի խոսքով՝ այսօր Պուտինի վարչակարգը սպառնում է հետխորհրդային բոլոր երկրների ինքնիշխանությանը, «քանի որ Պուտինը շատ հստակ նշել է, որ ցանկանում է էական վերահսկողություն սահմանել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում»: Այս ցանկությունը, ըստ Հերբսթի, արտացոլված է Ուկրաինա ներխուժումից առաջ Պուտինի վերջին ելույթներում:

«Կարծում եմ, որ նախկին Խորհրդային Միության բոլոր երկրները կունենան ավելի շատ անվտանգություն, ավելի ապահով և ավելի լավ ապագա, եթե Ուկրաինան կարողանա ձախողել ռուսական ագրեսիան իր տարածքում… Պուտինի պարտությունը Ուկրաինայում բխում է հայերի, ադրբեջանցիների, վրացիների, Կենտրոնական Ասիայի երկրների շահերից»,- ասում է նա:

Նա ձախողված է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Ըստ նրա՝ միջնորդներն ընդհանուր առմամբ կարող են օժանդակել կողմերի խաղաղ գործընթացին, սակայն իրական խաղաղությունը հնարավոր է միայն Բաքվի ու Երևանի միջև փոխըմբռնման դեպքում: Իր հերթին Ջոնաթան Կացը, կարևորելով կողմերի միջև փոխըմբռնումը, Մինսկի խմբի ձևաչափը որակում է «վնասված, սակայն ոչ մահացած»: Ըստ նրա՝ դրան է նպաստել 2020 թ. պատերազմն ու ՌԴ-Արևմուտք այսօրվա հակադրումը:

«Անկասկած այսօր ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները գտնվում են այն հարթության վրա, որտեղ անհնարին է երկխոսությունը կամ համագործակցությունը համանախագահների միջև, սակայն դա չի նշանակում, որ Մինսկի խումբը «մահացած» է»,- պնդում է Կացը:

Վերլուծաբանները թերահավատորեն են մոտենում Պուտին-Փաշինյան հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Մոսկվան աջակցում է հայ-թուրքական երկխոսությանը: Նրանք համակարծիք են՝ Թուրքիան և Ռուսաստանը հակառակորդներ են Հարավային Կովկասում և տարակարծիք են տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներում: Վերլուծաբանները, սակայն, դրական են գնահատում Անկարայի և Երևանի միջև երկխոսությունը՝ շեշտելով՝ այն մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության համար:

Առաջին լրատվական

 

Թեգեր ապրիլ չորրորդ թողարկումԱրտատպություն

Նմանատիպ  նյութեր

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

September 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ «Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ», կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում այդպես բնորոշեց դրա նախորդ օրը Բրյուսելում...

Կարդալ ավելին

Անհրաժեշտ է իրավիճակի համարժեք գնահատում

May 2022

Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն, ամենայն հավանականությամբ, ճակատագրական հետևանքներ կունենան այն պարադիգմի համար, որով առայժմ առաջնորդվում է ՌԴ-ի ղեկավարությունը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ...

Կարդալ ավելին
Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

May 2022

Արմինե ՄԱՐԳԱՐՅԱՆ Վերլուծաբան Երևան 2022 թ. ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա...

Կարդալ ավելին
Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

May 2022

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Քաղաքագետ Երևան 1994 թվականից ի վեր ստեփանակերտյան և երևանյան իշխանությունների քաղաքականության պատճառով 2020 թ․ երկրորդ արցախյան պատերազմը հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.