Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունները «կառուցողական» են. Պուտին

hayk
December 2021
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունները «կառուցողական» են. Պուտին

(Фото: kremlin.ru)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (ձախ կողմում), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (աջ կողմում) և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են Սոչիի «Բոչարով Ռուչեյ» նստավայրում ուրբաթ օրը`  նոյեմբերի 26-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների համար հյուրընկալում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն Լեռնային Ղարաբաղի անջատողական հակումներով շրջանի շուրջ ստեղծված լարվածության կարգավորման ուղիները։

Դաշա ԼԻՏՎԻՆՈՎԱ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հայտարարել է, որ ուրբաթ օրը Ռուսաստանի հարավում կայացած բանակցությունները տարածաշրջանային հակառակորդներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ «կառուցողական» էին և հանգեցրել են առանցքային հարցերի շուրջ մի շարք համաձայնությունների ձեռքբերմանը:

Սոչի քաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը տևել է մոտ երեք ժամ և նշանավորել Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին համաձայնագրի առաջին տարելիցը, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի անջատողական շրջանում ընթացող մարտերին։

Հանդիպումից հետո Պուտինն ասել է, որ երեք առաջնորդները «համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ», որոնք նա համարում է «առանցքային»:

Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը արձագանքել են Պուտինի դրական գնահատականին։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ բանակցությունները եղել են «բաց» և «ազնիվ», իսկ Հայաստանի վարչապետն այն որակել է՝ «դրական»:

Պուտինը նաև առանձին, երկկողմ հանդիպումներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ ուրբաթ օրը՝ եռակողմ բանակցություններից առաջ և հետո։

Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են տասնամյակներ շարունակվող հակամարտության մեջ, կապված Լեռնային Ղարաբաղի շրջանի հետ, որը գտնվում է Ադրբեջանի կազմում, սակայն 1994 թվականին այնտեղ ավարտված անջատողական պատերազմի ավարտից հետո գտնվում էր էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ, որոնց աջակցում էր Հայաստանը:

2020 թվականի աշնանը 44–օրյա կատաղի մարտերում ադրբեջանական զինուժը ջախջախեց հայկական ուժերին: Մարտերն ավարտվեցին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրով, որի արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն ձեռք բերեց Լեռնային Ղարաբաղի զգալի մասի նկատմամբ և վերադարձրեց անջատողական շրջանից դուրս գտնվող և հայկական ուժերի կողմից վերահսկվող բոլոր շրջանները։

Ռուսաստանը մոտ 2000 խաղաղապահ է տեղակայել առնվազն հինգ տարի ժամկետով՝ հրադադարի մասին համաձայնագրի կետերի իրականացումը վերահսկելու նպատակով:

Հրադադարի մասին համաձայնագիրն Ադրբեջանում նշվում էր որպես հաղթանակ, իսկ Հայաստանում ընդդիմության կողմից դիտվում էր որպես դավաճանություն: Փաշինյանը ներկայացրեց այն որպես միակ միջոց՝ թույլ չտալու, որ հայկական ուժերը կորցնեն վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

2020 թվականի գործարքը նախատեսում էր տրանսպորտային միջանցք Հայաստանով, որը կկապի Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ, մի ծրագիր, որը արժանանում է դիմադրության Հայաստանի ընդդիմության կողմից: Վերջինս նաև մտավախություն ունի, որ հայկական շահերը կարող են վտանգվել նախատեսված սահմանազատման գործընթացի հետևանքով:

Ուրբաթ օրը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մեկնարկին՝ Պուտինն ասել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը «շատ բանի են հասել» հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմանը հաջորդած մեկ տարվա ընթացքում։ Լայնածավալ մարտեր չկան, մոտ 53 հազար փախստականներ ​​վերադարձել են իրենց տները, իսկ ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։

Իրենց բացման խոսքում և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը նշել են, որ պատրաստ են սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Փաշինյանը, սակայն, նշել է, որ իրավիճակը սահմանին և Լեռնային Ղարաբաղում «այնքան կայուն չէ, որքան կուզեր», և հավելեց, որ «երկու կողմից տասնյակ զոհեր» կան վերջին մեկ տարում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Նա սահմանին ստեղծված իրավիճակն անվանել է «ճգնաժամային»։

«Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք»,- ասել է նա։

Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ ռազմագերիների, պատանդների և գերության մեջ գտնվող այլ անձանց հարցը մնում է չլուծված։

Ալիևն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները հրապարակայնորեն առաջարկել են Հայաստանին միասին սկսել պատշաճ խաղաղության պայմանագիր մշակել՝ «վերջ դնել առճակատմանը, ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ապագայում ապրել որպես հարևաններ, (կամ) սովորել նորից ապրել որպես հարևաններ»:

Ուրբաթ օրը Ալիևը նաև հավելեց, որ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտերից հետո Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 100 ռազմագերիների։

Հանդիպումից հետո Պուտինը հայտնել է, որ երեք առաջնորդները պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել երկու երկրների միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնելու մեխանիզմներ։

Առաջնորդները նաև քննարկել են «տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, որը ներառում է և՛ երկաթուղիները, և՛ ճանապարհները», և «զգալի առաջընթաց» են գրանցել չճշտված «մարդասիրական հարցերում»,-հայտարարել է Պուտինը։

Washingtonpost.com

 

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում դեկտեմբեր 6-12

Նմանատիպ  նյութեր

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

December 2021

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության՝ ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, մեր հանրության համար առավելապես հիշվել...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում

Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում

December 2021

Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր Թբիլիսի   Երկամյա հետաձգումներից հետո Եվրամիությունն անցկացրեց «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովը։ Այս՝ չորս տարի սպասված...

Կարդալ ավելին
Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

December 2021

Էդգար ԽԱՉԱՏՐՅԱՆ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Վանաձոր 2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան...

Կարդալ ավելին
Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ

Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ

December 2021

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում սպառնալիքների տարբեր ընկալումները, որոնք զուգորդվում են ժողովրդավարական հետընթացի ռիսկի հետ, վտանգավոր ճեղքեր են ստեղծում ԵՄ ներսում:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.