Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, մենք կբացենք սահմանները. Էրդողան

hayk
October 2022
Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, մենք կբացենք սահմանները. Էրդողան

Լուսանկարը՝ Reuters

Հոկտեմբեր 07, 2022

Հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի, երեկ Պրահայում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո։ Պատասխանելով «Ազատության» հայկական ծառայության հարցին, թե ի՞նչն է հիմա խանգարում սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Ռեջեփ Էրդողանն արձագանքեց՝ սպասում են, մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները կգան հասունության որոշակի աստիճանի։

«Մեր հատուկ ներկայացուցիչները աշխատում են, ներգրավված են նաև արտգործնախարարները։ Նրանց աշխատանքներն ամփոփելուն պես կտեսնենք՝ ինչ կարող ենք անել: Հույս ունենք, որ հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս շուտ բավականաչափ կջերմանան, ու խնդիրները կլուծվեն», – ասաց նա:

«Մենք չունենք նախապայմաններ», – պնդեց Էրդողանը, միաժամանակ մի քանի անգամ ընդգծեց՝ սպասում են, մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն. «Մենք միայն ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կհասնեն: Հենց երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որևէ խնդիր չի լինի, և մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները և օդային փոխադրումները»:

Երեկ Պրահայում կայացած հանդիպումն առաջինն էր Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների միջև անցած 13 տարում․ վերջին անգամ Աբդուլա Գյուլն ու Սերժ Սարգսյանն էին հանդիպել, որոնց սկսած ֆուտբոլային դիվանագիտությունը, սակայն, ի վերջո տապալվեց։

Փաշինյանն ու Էրդողանն, իրենց հերթին, կարգավորման գործընթաց սկսեցին 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այժմ, սակայն, ամենամեծ ձեռքբերումը եղել է օդային հաղորդակցության վերականգնումը, և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև, սակայն այդ համաձայնությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։

Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ սեպտեմբերի 14-ին պետք է այս հարցով հանդիպում կայանար, որը, սակայն, թուրքական կողմը որոշել էր չեղարկել․ դրա նախօրեին Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա՝ օկուպացնելով որոշ տարածքներ։ Երեկ Էրդողանի հետ հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ կողմերը նաև այս հարցն են քննարկել։

«Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը», – հաղորդել է վարչապետի գրասենյակը առանց հավելյալ մանրամասների ու ժամկետների: Առայժմ հայտնի չէ նաև՝ երբ է կայանալու հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը և որտեղ։

Երեկ Թուրքիայի նախագահի հետ Պրահա էին ժամանել նաև տասնյակ լրագրողներ:

«Մեզ համար կարևոր է հետևել Փաշինյան-Էրդողան բանակցություններին», – «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Թուրքիայի Հանրային հեռուստատեսության գլխավոր մեկնաբան Յուսուֆ Յերիմը. «Թուրքական կողմում շատերն են հասկանում, որ տարածաշրջանում շատ խոչընդոտներ կան, և եթե դրանք վերացվեն, բարգավաճման մեծ ներուժ կա Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի միջև՝ մինչև Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Որովհետև հիմա մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ հաղորդակցության նոր ուղիներ են գործարկվում, նոր էներգետիկ խողովակաշարեր են կառուցվում։ Ենթակառուցվածքներում կատարված այս ներդրումները ստեղծելու են առևտրային, էներգետիկ ճանապարհներ հաջորդ դարաշրջանի համար։ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը չեն ուզում դուրս մնալ այդ խոշոր ծրագրերից»։

Ի դեպ, երեկվա հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը հաղորդեց, թե կողմերը քննարկել են կարգավորման ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Թուրքիայի նախագահը ասուլիսում հայտնեց՝ որոշ պահանջներ են ներկայացվել հատուկ նեկայացուցիչներին, և արտգործնախարարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ։ Թե ինչ պահանջների մասին է խոսքը, ինչ քայլեր կարող են ձեռնարկվել և երբ՝ կողմերից որևէ մեկը դեռ չի հայտնել։

Հեղինե Բունիաթյան, Azatutyun.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՀոկտեմբեր երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իրանը հստակեցնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը

October 2022

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը,...

Կարդալ ավելին
Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

October 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն...

Կարդալ ավելին
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

October 2022

Մհեր ԱՎԱԳՅԱՆ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։...

Կարդալ ավելին
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

October 2022

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.