Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանը ժողովրդավարության ամրապնդման քայլեր է ձեռնարկել, բայց դեռ ժողովրդավարական պետություն չէ․ Freedom House

hayk
June 2022
Հայաստանը ժողովրդավարության ամրապնդման քայլեր է ձեռնարկել, բայց դեռ ժողովրդավարական պետություն չէ․ Freedom House

Հայաստանը, ըստ հեղինակավոր Freedom House-ի, քայլեր է ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, սակայն դեռ շատ հեռու է ժողովրդավարական պետություն համարվելուց։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին՝ «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում ընդգծվում է, որ 2004 թվականից սկսած նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը դարձել են հիբրիդային ռեժիմներ:

Ըստ Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի, այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի, առավել խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Իսկ Հայաստանի ցուցանիշի դրական փոփոխության համար, ըստ Շիրինյանի, հիմք են դարձել նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը և հատկապես 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Որոնք մի շարք միջազգային գործընկերների կողմից համարվել են ազատ և անկախ ճանապարհներով իրականացված ընտրություններ, ու ցուցանիշը բարձրացել է նաև դրա շնորհիվ։ Սրա շնորհիվ նաև Հայաստանում մի փոքր կարգավորվեց այն քաղաքական ճգնաժամը, որ ստեղծվել էր 2020 թվականի Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքով, և այդտեղ ևս Հայաստանն առաջընթաց է գրանցել «Ազգային ժողովրդավարական կառավարում» կատեգորիայում», – ասաց Շիրինյանը։

Հայաստանը փոքր առաջընթաց է գրանցել նաև դատաիրավական ոլորտում, զեկույցի հեղինակները իշխանություններին հորդորդում են շարունակել բարեփոխումները։ Հայաստանը միևնույն ժամանակ նահանջել է մամուլի անկախության ոլորտում։

«Զեկույցում սա նշվում է, որ վիրավորանքի և զրպարտության հոդվածի տուգանքների բարձրացումն, ինչպես նաև ծանր վիրավորանքի քրեականացումը մենք դիտարկում ենք որպես անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլ», – ասաց Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչը։

Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության կողմից առաջ քաշված մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր կառավարական վերահսկողության ներքո։

«Այնուամենայնիվ հիբրիդային ռեժիմով պետություններում թեև տեղի են ունենում ազատ և անկախ ընտրություններ, այնուամենայիվ այդ պետություններին բնորոշում են նաև թույլ ժողովրդավարություն ունեցող ինստիտուտներով, և դա ևս կոչ է Հայաստանի իշխանություններին, որպեսզի արագացնեն նաև ժողովրդավարությունն ինստիտուցիոնալիզացնելու պրոցեսը ու դրանք նաև կիրառեն կառավարության բոլոր մարմիններում», – ասաց Շիրինյանը։

Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Լավագույն ցուցանիշն ունի Էստոնիան, վատագույնը՝ Թուրքմենստանը։

Azatutyun

 

Թեգեր ԱրտատպությունՀունիս առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ

June 2022

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ, ինչի մասին վկայում են ոչ միայն երկու երկրների պաշտոնատար...

Կարդալ ավելին
Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

June 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Ուկրաինայում արդեն ավելի քան երեք ամիս ընթացող ռուս-ուկրաինական, իսկ փաստացի՝ ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան պատերազմին զուգահեռ, միջազգային հարաբերություններում այսօր...

Կարդալ ավելին
Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

June 2022

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Վերջին շաբաթներին լարվածության նոր փուլ է սկսվել Հունաստանի ու Թուրքիայի միջև։ Մայիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ԱՄՆ Կոնգրեսում...

Կարդալ ավելին
Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

June 2022

Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։ Թե՛ Թուրքիան, թե ՛ Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ պնդելով, որ հարևան երկրի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.