Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ստեփանակերտը ողջունում է Գերմանիայի կանցլերի հայտարարությունն ինքնորոշման իրավունքի մասին

hayk
March 2023
Ստեփանակերտը ողջունում է Գերմանիայի կանցլերի հայտարարությունն ինքնորոշման իրավունքի մասին

Ստեփանակերտը ողջունում է Գերմանիայի կանցլերի երեկվա հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օլաֆ Շոլցին ուղղված գրառմամբ շեշտել է. «Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու»։

Գերմանիայի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ավարտին ընդգծեց պատերազմից հետո գրեթե չհնչող ինքնորոշման իրավունքը, որ շուրջ երեք տասնամյակ դրված էր հակամարտության կարգավորման հիմքում՝ ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց: Այս առումով անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», – ասել էր կանցլերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մոտ մեկ տարի է այլևս չի օգտագործում «ինքնորոշման իրավունք» եզրույթը, Շոլցի հայտարարությանը չարձագանքեց ոչ հանդիպմանը, ոչ էլ հետո՝ Արտաքին քաղաքականության խորհրդում Ղարաբաղի հարցով ծավալուն քննարկմանը։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի շտապում դրական ակնկալիքներ ձևավորել կանցլերի խոսքից. «Եթե այս հայտարարությունն ունենա շարունակականություն, այսինքն՝ մենք տեսնենք նմանատիպ հայտարարություններ թե՛ Գերմանիայի, թե՛ այլ եվրոպական առաջնորդներից նման շեշտադրումներով, և եթե այդ հայտարարությունները չմնան զուտ հայտարարություններ, այլ վերածվեն որոշակի գործնական քայլերի, իհարկե գործնական քայլերը կարող են հատվել միայն Հայաստանի որոշակի գործնական քայլերին, եթե սա նախաբանն է որոշակի քաղաքական փոփոխության, ապա դա շատ կարևոր հայտարարություն է, բայց եթե սա միանգամյա ակցիա է գուցե Ադրբեջանին որևէ բան հասկացնելու, գուցե դատարանի որոշումը չկատարելու հետևանքով որոշակի ֆրուստրացիայի արտահայտումն է, ապա իհարկե, սա չունի այն կարևորությունը, որը մեր լրատվական դաշտը փորձեց հաղորդել»:

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՄարտ առաջին թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները

March 2023

Լաչինի միջանցքի շրջափակման, ինչպես նաև դրա ապաշրջափակման մասին միջազգային հանրության կոչերի, միջանցքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի վերականգնման մասին անգամ...

Կարդալ ավելին
Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. կա՞, արդյոք, լույս թունելի վերջում

Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. կա՞, արդյոք, լույս թունելի վերջում

March 2023

Արիֆ Յունուսով Սույն թվականի մարտին տեղի ունեցան դեպքեր, որոնք շատերի կողմից ընկալվեցին որպես անակնկալ և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանը հետընթաց է գրանցել կոռուպցիայի ընկալման համաթվում. ի՞նչը պետք է փոխել

March 2023

Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն միջազգային կենտրոնի 2022 թ. արդյունքներով զեկույցի՝ Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվում։ Դա տեղի...

Կարդալ ավելին
Կոռուպցիայի առկայության մակարդակի բացասական միտումներն ակնհայտ են

Կոռուպցիայի առկայության մակարդակի բացասական միտումներն ակնհայտ են

March 2023

Մկրտիչ Կարապետյան Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակվող կոռուպցիայի ընկալման ինդեքսում՝...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները
  • Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը
  • Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. կա՞, արդյոք, լույս թունելի վերջում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.