Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ավերիչ երկրաշարժ, որ կարող է փոխել տարածաշրջանը

hayk
February 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները

Թուրքիայում 1939 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը, որը տասնյակ հազարավոր շենքեր է փլուզել ու տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր խլել քաղաքական առումով ամենազգայուն ժամանակաշրջանում, բնականաբար, չի կարող չանդրադառնալ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Առջևում վճռորոշ ընտրություններն են, որոնք էլ որոշելու են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա կուսակցության ճակատագիրը։ Խաղադրույքները բարձր են, մրցակիցները վճռականորեն են տրամադրված, հարևանների հետ խնդիրները կարգավորված չեն, և դա ամենաբարենպաստ մթնոլորտը չէ հավակնոտ կառավարչի համար, որը պետության ղեկի առջև է ավելի քան 20 տարի։ Այս ամենին ավելացավ նաև աղետի հսկայածավալ տարածքի բեռը։

Հայաստանի հարևան ու, միևնույն ժամանակ, խնդրահարույց երկրի համար, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան պատմական ու ընթացիկ քաղաքական խնդիրների բերումով, ու երկու երկրների միջև դեռ ռուսաստանյան սահմանապահներն են, սկսվում է տուրբուլենտության ու ըստ այդմ էլ՝ անկանխատեսելիության ժամանակաշրջան։ Իսկ դա առաջին հերթին  ենթադրում է ռիսկեր, որոնք պետք է կառավարել։ Բայց մինչ այդ հարկ է շատ բան ընկալել, ու միայն այդ ընկալման հիման վրա կարելի կլինի կառուցել հարաբերությունների ձևավորման հետագա ռազմավարությունը՝ մեր ազգային անվտանգության շահերից ելնելով ու ինքնիշխան որոշումներ կայացնելով։

Պաշտոնական Երևանը դրսևորեց հարևանին հատուկ վերաբերմունք՝ ի հեճուկս վաղեմի հակասությունների ու տարաձայնությունների և առաջնորդվելով մարդասիրության ու քրիստոնեական բարոյականության արժեքներով։ Փրկարարներ ու հումանիտար օգնություն տրամադրած Երևանի վերաբերմունքն ըստ արժանվույն գնահատվել են Անկարայի կողմից, իսկ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ընդունել են Թուրքիայի ԱԳՆ-ում, ինչին հետևել է բացառապես դրական մթնոլորտում անցած համատեղ մամուլի ասուլիսը։ Որքա՞ն հեռուն կգնա միջպետական հարաբերությունների բնականոնացման գործընթացը։ Ակնհայտ է, որ «անաղմուկ դիվանագիտությունն» առաջ է ընթանում բավականին արդյունավետ և փուլ առ փուլ արձանագրվում են արդյունքները՝ ժամանակավորապես ու սահմանափակ կերպով, բայց, այնուամենայնիվ, բացվել է սահմանը Արաքս գետի վրայով՝ Մարգարայի մոտ, կողմերը հայտարարում են հետագա քայլերի մասին՝ միտված բնականոն ու քաղաքակիրթ հարաբերությունների ամբողջական պատկերի ձևավորմանը։ Իսկ առջևում նաև ազգային հավաքականների միջև ֆուտբոլային երկու խաղերն են…

Երկրաշարժը հարվածել է նաև Սիրիային, այդ թվում՝ հայկական համայնքներին, որոնք մնացել են երկրում բազմամյա քաղաքացիական պատերազմից հետո, ու Հայաստանը օգնության ձեռք է մեկնել նաև սիրիաբնակներին՝ հայերին, արաբներին, քրիստոնյաներին ու մուսուլմաններին, Երևանում կազմակերպվել է օգնության ընդունման կետ։  Արդեն իսկ պատերազմից ավերված ու Ասադի վարչակարգի դեմ պատժամիջոցներից տուժած երկիրը տառապում է այսօր նաև երկրաշարժից, և այնտեղ «քաղաքականությունն» անխուսափելիորեն երկրորդ պլան է մղվում։ Այլ հարց է՝ Թուրքիան։

Ի՞նչ է փոխվել Թուրքիայում և, որ շատ կարևոր է, ի՞նչ խորությամբ և որքա՞ն անշրջելի։ Ու ինչպե՞ս է դա անդրադառնալու մեր հարաբերությունների վրա։ Այս հարցերի պատասխաններն, անշուշտ, կազդեն հետագա իրադարձությունների վրա, ժամանակն էլ ամեն ինչ իր տեղը կդնի, սակայն ներքին ու արտաքին քաղաքականության ներկայիս հիմնական թրենդները, երկրում առկա «ներքին զսպանակները» խորապես ընկալում ու վերլուծություն են պահանջում արդեն այսօր։ Ու հենց այս մասին է մեր հերթական թողարկումը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՓետրվար երրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով. իրավունք և քաղաքականություն

February 2023

«Թավշյա» հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը սկսեց լրացնել այն բացերը, որոնք մնացել էին նախկին իշխանություններից։ Բայց այդ բացերից ամենակոնտրաստայինն այն փաստն...

Կարդալ ավելին
Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

February 2023

Արա ՂԱԶԱՐՅԱն 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ներկայացրեց գանգատ Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ) ընդդեմ Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

February 2023

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ Ադրբեջանական հերթական՝ 2020 թ. ագրեսիայից հետո, երբ ՄԱԿ-ի Կանոնադրության jus cogens սկզբունք համարվող ուժի գործադրման արգելքի խախտմամբ օկուպացվեց...

Կարդալ ավելին
Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

February 2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները
  • Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը
  • Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. կա՞, արդյոք, լույս թունելի վերջում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.