Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

hayk
February 2023
Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

«Դատարանը համարում է, որ դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ և ՀՀ-ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ մի շարք հետևանքներ են առաջացել այս իրավիճակի պատճառով և մարդիկ շարունակում են կրել այդ հետևանքները։ Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի դադարումը վերաբերել է հայ ազգին, այն մարդկանց, ովքեր ԼՂ-ում հրատապ բուժման համար տեղափոխության կարիք ունեն։ Տեղեկությունների համաձայն՝ խոչընդոտվել է նաև Լեռնային Ղարաբաղ կենսական ապրանքների ներմուծումը, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների պակասուրդ է առաջացել»,- նշված է դատարանի որոշման մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հիշեցրեց, որ հունվարի 30-ին Ադրբեջանի ներկայացուցիչն ասել էր, թե իր կառավարությունը պարտավորվել է երաշխավորել մարդկանց և ապրանքերի տեղաշարժը, այդ թվում՝ Կարմիր խաչի հետ՝ հաղորդակցելով ռուս խաղաղապահների հետ։

«Դատարանը ի գիտություն է ընդունում այս հայտարարությունը, սակայն չի վերացել անուղղելի հետևանք պատճառելու վերահաս ռիսկը՝ պայմանավորված Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակմամբ։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը եզրակացնում է, որ դատարանի կողմից իրագործելի ճանաչված իրավունքների ենթադրյալ խափանումը կարող է անուղղելի հետևանքներ պատճառել և կա հրատապություն։ Ուստի դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոցների հետ կապված պահանջներն առկա են և բավարար, ուստի դատարանը նախքան վերջնական որոշումը պետք է ժամանակավոր միջոցներ կիրառի», – նաև նշված է որոշման մեջ։

Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։

Հաագայի դատարանը միաձայն մերժեց միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի դիմումը։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Միջազգային ատյանը հայտարարեց՝ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։ Բաքուն, ինչպես և Երևանը այս հայցը ներկայացրել էր Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում՝ պնդելով, որ ականների տեղադրմամբ հայկական կողմը խախտում է հենց այս միջազգային փաստաթուղըթ:

Միջազգային դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներն անցկացվել էին հունվարի վերջին։

Որոշման հրապարակումից հետո Երևանի հայցը Հաագայում ներկայացրած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՓետրվար չորրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով. իրավունք և քաղաքականություն

February 2023

«Թավշյա» հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը սկսեց լրացնել այն բացերը, որոնք մնացել էին նախկին իշխանություններից։ Բայց այդ բացերից ամենակոնտրաստայինն այն փաստն...

Կարդալ ավելին
Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

February 2023

Արա ՂԱԶԱՐՅԱն 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ներկայացրեց գանգատ Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ) ընդդեմ Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

February 2023

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ Ադրբեջանական հերթական՝ 2020 թ. ագրեսիայից հետո, երբ ՄԱԿ-ի Կանոնադրության jus cogens սկզբունք համարվող ուժի գործադրման արգելքի խախտմամբ օկուպացվեց...

Կարդալ ավելին
Հաագայի դատարանը կարող է իր որոշումների կատարմանը հետևելու համար դատավորներից կազմված կոմիտե ստեղծել

Հաագայի դատարանը կարող է իր որոշումների կատարմանը հետևելու համար դատավորներից կազմված կոմիտե ստեղծել

February 2023

Հիմա ստացվում է, որ բացի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Լաչինի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները
  • Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը
  • Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. կա՞, արդյոք, լույս թունելի վերջում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.