Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

hayk
February 2023
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

Լուսանկարի աղբյուրը՝ Infoport.am

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ

Ադրբեջանական հերթական՝ 2020 թ. ագրեսիայից հետո, երբ ՄԱԿ-ի Կանոնադրության jus cogens սկզբունք համարվող ուժի գործադրման արգելքի խախտմամբ օկուպացվեց Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը, 2022 թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը «էկոակտիվիստների» դիմակի տակ Շուշի քաղաքի մոտակայքում փակեց Հայաստանին և Արցախին կապող միակ ճանապարհը, որն, ըստ 2020 թ. Եռակողմ հայտարարության (ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից), գտնվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների իրավազորության ներքո։

Ըստ արձանագրված տվյալների, որոնք չեն թաքցվում անգամ ադրբեջանական կողմից՝ «էկոակտիվիստներ» կոչվածները մեծապես կազմված են պետական, զինվորական ծառայության մեջ ներգրավված անձանցով, որոնց հետագայում սկսեցին միանալ ուսանողներ և պետական հիմնադրամների ֆինանսավորմամբ այլ անձինք։ (Առավել մանրամասն տե՛ս Joint report, https://tatoyanfoundation.org/wp-content/uploads/2023/02/ECO_ACTIVISTS_22.02.2023V2.pdf?fbclid=IwAR0_lESYZpU1BzWpoun1x8XZx_EBDSJMD6vSNU0V7uTyjOox4PDEUZRJ81I  )

Ի դեպ, «ակցիայի» տարածք հասնելու համար անհրաժեշտ  է ստանալ Ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվությունը, սակայն նման թույլտվության խնդիր չի ծագում, քանի որ հենց Ադրբեջանի իշխանություններն են կազմակերպում անձանց տեղափոխումը այդ տարածք և օկուպացված Շուշի՝ հանգստի և հերթափոխի նպատակներով։

Շրջափակման գործողությունների սկզբից ձմռան ամիսներին արդեն ավելացան նաև Հայաստանից Արցախ՝ Ադրբեջանի օկուպացրած ու նրա վերահսկողության հատվածով անցնող գազամատակարարման ու էլեկտրամատակարարման պարբերաբար խափանումները։

Միջազգային իրավունքի տեսանկյունից նման գործողություններին մասնակից անձանց վարքագիծը վերագրելի են դարձնում Ադրբեջանի Հանրապետությանը։ (Տե՛ս USA v. Iran, United States Diplomatic and Consular Staff in Tehran, Judgment, I. C. J. Reports 1980, p. 3., https://www.icj-cij.org/sites/default/files/case-related/64/064-19800524-JUD-01-00-EN.pdf )։ Ավելին, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Ալիևը, բազմիցս հայտարարել է ճանապարհի փակման իրական նպատակների մասին։ Այն է՝ կյանքն Արցախում հայերի համար անհնարին դարձնելու նպատակով տարածքը հայերից ազատելը. «հեռանալը թույլատրվում է»։

Սա ուղղակիորեն էթնիկ զտման քաղաքականություն է, որը ոչ միայն մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է համարվում, այլ նաև կազմում է ցեղասպանության հանցակազմի մի մասը՝ համաձայն Ցեղասպանությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի շրջանակներում կնքված կոնվենցիայի։

Իր բոլոր պնդումներում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հղում է կատարում այն հանգամանքին, որ ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահները, ովքեր անվտանգության նկատառումներով թույլ չեն տալիս հայ բնակչությանը տեղաշարժվել ճանապարհով, և որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կարող կրել դրա համար։

Այս և այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով միջանկյալ (ժամանակավոր) միջոց կիրառելու խնդրանքով։

2022 թ. դեկտեմների 21-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի խնդրանքը և որոշեց Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: (Տե՛ս https://hudoc.echr.coe.int/app/conversion/pdf/?library=ECHR&id=003-6965126-9374600&filename=Armenia%20v.%20Azerbaijan%20and%20alleged%20captives%3A%20notification%20to%20the%20Committee%20of%20Ministers%20of%20interim%20measures%20indicated%20.pdf )

Հիշեցնենք, որ նույն ՄԻԵԴ-ը նախկինում էլ նույն գործի շրջանակներում ընդունել էր միջանկյալ միջոցներ։ Այսպես, 2022 թ. ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Եվրոպական դատարանից Հայաստանը պահանջել է նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին:

Ի դեպ, ՄԻԵԴ-ի պատմության մեջ բացառիկ դեպք է,  երբ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ է Նախարարների կոմիտեն ներգրավվում Դատարանի որոշման չկատարման գործում։ Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել առ այն, որ խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով նախկինում ընդունված 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա։

2020 թվականի որոշմամբ Դատարանն Ադրբեջանին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները նաև գերիների մասով։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության (տե՛ս https://hudoc.echr.coe.int/app/conversion/pdf/?library=ECHR&id=003-6889210-9244085&filename=The%20interim%20measure%20indicated%20in%20the%20case%20of%20Armenia%20v.%20Azerbaijan%20and%20Rule%2039%20proceedings%20with%20regard%20to%20alleged%20captives%20to%20remain%20in%20force.pdf )։

Ինչ վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանին, ապա 2023 թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և հայելային կերպով Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները (տե՛ս https://www.icj-cij.org/sites/default/files/2023-02/180-20230222-ORD-01-00-EN.pdf )։

Դատարանը բավարարեց Հայաստանի խնդրանքը և  գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանը նշեց, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը: Դատարանը նաև նշեց, որ ապացույցները ցույց են տալիս, որ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:

Դատարանը, բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն առ այն, որ «Ադրբեջանը ապահովել և հանձնառություն է ստանձնում շարունակել ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը», շեշտեց, որ այդ հավաստիացումներն ամբողջությամբ չեն վերացնում անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, որն առաջացել է Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարմամբ:

Հետևաբար, դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանը միաձայն ամբողջությամբ մերժեց այդ պահանջները:

Հիշեցնենք, որ նախկինում  էլ նույն գործի շրջանակներում  Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ միջոց կիրառել էր Ադրբեջանի դեմ, որը, սակայն, չէր կատարվել վերջինիս կողմից։ Խոսքը վերաբերում է 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմանը, համաձայն որի՝ Դատարանը գտել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և ըստ այդմ Ադրբեջանին պարտավորեցրել է՝

  • բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք 2020 թ. հակամարտությամբ պայմանավորված հայտնվել և պահվում են Ադրբեջանում, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը,
  • ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ազգությամբ և էթնիկ հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության և ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից,
  • ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների և այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները:

(տե՛ս https://www.icj-cij.org/sites/default/files/case-related/180/180-20211207-ORD-01-00-EN.pdf )։

ՄԱԿ-ի դատարանի այս որոշումը մինչև օրս չի կատարվել, բացառությամբ այն հանգամանքի, որին անդրադարձել էր Դատարանն իր որոշման մեջ, երբ հիշեցրել է Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունն առ այն, որ հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ հայ զինվորների սաղավարտները ընդմիշտ հեռացվել են ռազմավարի պուրակից և հետագայում չեն ցուցադրվելու:

Եթե Ադրբեջանը անհապաղ չկատարի նաև Դատարանի 2022 թ. փետրվարի 22-ի որոշումը, ստացվում է, որ նա ոչ միայն ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները՝ ուժ կիրառելով և օկուպացնելով Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության տարածքները (Կանոնադրության հոդված 2(4)-ի խախտում) և մերժելով ՄԱԿ-ի գոյության հիմնարար նպատակը՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը ( Կանոնադրության հոդված 1), այլ նաև արհամարհում է ՄԱԿ-ի դատարանի որոշումը, ինչը բացահայտ ձևով չի արել ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն։

Հաշվի առնելով Ադրբեջանի նման սանձարձակ և արհամարհական վարքագիծը միջազգային հանրության (այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների) և միջազգային իրավունքի նկատմամբ, ինչպես նաև միջազգային հանրության, մեծ հաշվով, լռությունը՝ պայմանավորված աշխարհում տիրող ծանր և լարված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի նավթագազային հնարավորությունների գաղթակղիչ լինելը ՝ առավել ընդգծվում է Ադրբեջանի հաջորդ հավանական քայլը, որին վերջինս ինտենսիվորեն պատրաստվում է։

Դա Արցախի հայության ցեղասպանությունն է, ինչի մասին Ադրբեջանում  խոսում են ամենաբարձր մակարդակով։ Դրա վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահը 2023 թ. հունվարին նամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման գծով հատուկ խորհրդականին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը և հայ ժողովրդի հերթական ցեղասպանության իրական վտանգը։

Ի դեպ, ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից հրապարակված Ցեղասպանության հանցագործության վերլուծության մեջ ներկայացված՝ ցեղասպանությունը վերահաս դարձնող 14 հնարավոր գործոնները առկա են Արցախում (տե՛ս https://www.un.org/en/genocideprevention/documents/about-us/Doc.3_Framework%20of%20Analysis%20for%20Atrocity%20Crimes_EN.pdf?fbclid=IwAR1yEpvKtd48FouIGqCJk8-v0wD2Bz32IPugzBryqaxOsF959goT5AUbALU )։

Այս ամենից հետո պարզ է դառնում, որ հայ ժողովուրդը դեռ շարունակում է հավատալ մարդասիրությանը, միջազգային հանրությանը և այն իրավական սկզբունքներին, որոնք հռչակվել էին դեռևս նախորդ դարի կեսերին և որոնք ցայսօր քարոզվում են գրեթե բոլոր պետությունների կողմից։ Սակայն, այդ հավատը ևս անսպառ չի կարող լինել, որովհետև եթե միջազգային որևէ կառուցակարգ չի կարողանալու երաշխավորել հայ մարդուն իր տանն իր երեխայի կյանքը պաշտպանելու և նրա համար արժանապատիվ ապագա կառուցելու նվազագույն իրավունքը, ապա դա կանի ինքն իր ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր միջոցներով՝ չսպասելով որևէ թույլտվության կամ հայտարարության, ինչպես դա արեց երեք տասնամյակ առաջ։

 

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ,
ELL Partnership Law Firm, հիմնադիր
Երևան

 

Թեգեր ՀոդվածներՓետրվար չորրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով. իրավունք և քաղաքականություն

February 2023

«Թավշյա» հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը սկսեց լրացնել այն բացերը, որոնք մնացել էին նախկին իշխանություններից։ Բայց այդ բացերից ամենակոնտրաստայինն այն փաստն...

Կարդալ ավելին
Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

February 2023

Արա ՂԱԶԱՐՅԱն 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ներկայացրեց գանգատ Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ) ընդդեմ Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

February 2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։...

Կարդալ ավելին
Հաագայի դատարանը կարող է իր որոշումների կատարմանը հետևելու համար դատավորներից կազմված կոմիտե ստեղծել

Հաագայի դատարանը կարող է իր որոշումների կատարմանը հետևելու համար դատավորներից կազմված կոմիտե ստեղծել

February 2023

Հիմա ստացվում է, որ բացի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Լաչինի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները
  • Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը
  • Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. կա՞, արդյոք, լույս թունելի վերջում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.