Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով. իրավունք և քաղաքականություն

hayk
February 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները

«Թավշյա» հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը սկսեց լրացնել այն բացերը, որոնք մնացել էին նախկին իշխանություններից։ Բայց այդ բացերից ամենակոնտրաստայինն այն փաստն է, որ միջազգային իրավունքը, ինչին մշտապես ու մանիպուլյատիվ կերպով հղում է անում Ալիևների կլանի վարչակարգը՝ արդարացնելով հայության դեմ իր առավել ագրեսիվ ու անընդունելի գործողությունները, ՀՀ նախկին իշխանությունների ուշադրությունից դուրս էր։ Մինչդեռ միջազգային իրավունքը, միջազգային համապատասխան ատյաններն օժտված են այն պահանջների եզրափակիչ մեկնաբանման մանդատով, որոնք վերաբերում են ռասայական և էթնիկ խտրականության անթույլատրելիությանը և ցեղասպանության կանխարգելմանը։ Միջազգային ատյանները հենց նրա համար են ստեղծված, որպեսզի «ռեալպոլիտիկի» պատկերացումների բերումով ավելի ուժեղ ու ագրեսիվ հարևանների կողմից վտանգի տակ հայտնված պետություններն ու հանրությունները կարողանան բողոքարկել նրանց գործողությունները։ Հենց դրա վրա էլ խարսխված էր այն աշխարհակարգը, որը հիմա ավտորիտար տարբեր վարչակարգեր փորձում են փլուզել ու վերաձևել։

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո փորձում է շտկել նախկինում թույլ տված իր սխալները։ Հայց ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան՝ Երևանը սկսեց միջազգային-իրավական հարթության վրա պաշտպանել իր իրավունքներն ու արցախահայության իրավունքները։ Գործը քննվելու է բավականին երկար, սակայն անհետաձգելի պատճառների բերումով դատարանի միջանկյալ որոշումները դրական հեռանկարներ են բացում այն բանի համար, որպեսզի Ալիևի վարչակարգի համար առավելագույնս խնդրահարույց լինի իր հակահայկական ու հայատյաց գաղափարների իրագործումը, գաղափարներ, որոնցով սնվել ու մեծացել է ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ։ Լաչինի միջանցքի շրջափակումը, որն իրականացվում է գործուղված «էկոակտիվիստների» կողմից՝  որպես «խաղաղապահներ» Արցախում տեղաբաշխված ռուսաստանյան զորքերի թողտվությամբ, քննության առարկա է դարձել Հաագայում։ Ու որոշում է ընդունվել առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է բոլոր միջոցները ձեռնարկել Լաչինի միջանցքով հաղորդակցությունն ամբողջովին վերականգնելու համար։ Բացի այդ, հիմնազուրկ լինելու պատճառով մերժվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցն իբր «Ադրբեջանի տարածքների ականապատման» վերաբերյալ։

Մի կողմից՝ դատարանի որոշումը ողջունել են Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՄԱԿ գլխավոր քարտուղարը՝ Ադրբեջանին կոչ անելով անշեղորեն կատարել այն։ Նույնիսկ Ռուսաստանն է սկսել անհանգստություն ցուցաբերել, քանի որ իր իսկ բացառիկ վերահսկողությամբ միջանցքի անխափան գործելու պարտավորություն է ստանձնել, բայց այդպես էլ ոչինչ չի կարողացել կամ չի ցանկացել անել։ Բայց, մյուս կողմից էլ, միջանցքը շարունակում է փակ մնալ, թեև Ադրբեջանի կրած քաղաքական վնասն ակնհայտ է, ինչպես և ակնհայտ է այն, որ Ալիևի վարչակարգի վրա միջազգային ճնշումը մեծանալու է։

Ի՞նչ է կատարվել Հաագայում, ըստ էության՝ ինչի՞ մասին է դատարանի որոշումը, և ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել՝ այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՓետրվար չորրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

February 2023

Արա ՂԱԶԱՐՅԱն 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ներկայացրեց գանգատ Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ) ընդդեմ Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

February 2023

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ Ադրբեջանական հերթական՝ 2020 թ. ագրեսիայից հետո, երբ ՄԱԿ-ի Կանոնադրության jus cogens սկզբունք համարվող ուժի գործադրման արգելքի խախտմամբ օկուպացվեց...

Կարդալ ավելին
Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

February 2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։...

Կարդալ ավելին
Հաագայի դատարանը կարող է իր որոշումների կատարմանը հետևելու համար դատավորներից կազմված կոմիտե ստեղծել

Հաագայի դատարանը կարող է իր որոշումների կատարմանը հետևելու համար դատավորներից կազմված կոմիտե ստեղծել

February 2023

Հիմա ստացվում է, որ բացի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Լաչինի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները
  • Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը
  • Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. կա՞, արդյոք, լույս թունելի վերջում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.