Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հաագայի դատարանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը կկայացնի լավագույն դեպքում առաջիկա շաբաթների ընթացքում

hayk
February 2023
Հաագայի դատարանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը կկայացնի լավագույն դեպքում առաջիկա շաբաթների ընթացքում

Հաագայի դատարանը, որ երեկ լսեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, առաջիկա ամիսներին, լավագույն դեպքում շաբաթների ընթացքում որոշում կկայացնի։ Հայկական կողմը, հարցի հրատապությունը հաշվի առնելով, խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն մեկուկես ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։

Ադրբեջանն, ի պատասխան, երեկ հակադարձեց, թե Հայաստանի մեղադրանքները անհիմն են։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովի խոսքով՝ Հայասանը Լաչինի միջանցքի փակ լինելն օգտագործում է որպես քաղաքական լծակ։

«Ադրբեջանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև վերահաստատել է, որ չի պարտադրել որևէ սահմանափակում Լաչինի երկայնքով երթևեկելուն և ոչ էլ կարող էր անել, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանագրի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերասկողության տակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար հայտնում են, որ որևէ նպատակ չունեն և չեն ունեցել ճանապարհ փակելու։ Իրականում ամեն օր տասնյակ մեքենաներ և բեռնատարներ անցնում են ակցիայի վայրի կողքով։ Մինչ ես այստեղ խոսում եմ, 19 հոգի Կարմի խաչի ուղեկցությամբ անցել է միջանցքով», – ասել է Մամեդովը։

Մինչդեռ հայկական կողմը հենց դա էլ ընգծում է՝ մեքենաները միայն Կարմիր խաչի ուղեկցությամբ են անցնում, Արցախի բնակիչների համար կյանքի ճանապարհը փակ է։

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից անհապաղ միջոցներ էր ակնկալում, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։

«Նախագահ Ալիևը բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին իրենց հողերից վտարելն է: Նա ասել է, որ հայերեն ոչ մի երգ չի երգվելու, և, որ այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այդ հողում», – ասաց Կիրակոսյանը։

Պաշտոնական Բաքուն, սակայն, շարունակում էր հակադարձել, որ որևէ համոզիչ մեկնաբանություն չի կարող հանգեցնել նրան, որ Ադրբեջանը միտումնավոր փորձում է վնասել էթնիկ հայերին, որոնք ապրում են «իր ձևակերպմամբ «Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական գոտում»։ Ավելին՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարը Հայաստանին մեղադրեց բանակցային ձևաչափով խնդիրը քննարկելու հրավերից հրաժարվելու մեջ։

«Երբ դեկտեմբերի 23-ին Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում պետք է հանդիպեին բանակցությունների ևս մի շրջափուլի համար, այդ թվում՝ Լաչինի հարցի շուրջ, Հայաստանն, առանց բացատրության, վերջին պահին հրաժարվեց հանդիպումից։ Այդ օրից ի վեր Հայաստանը մերժել է բոլոր հրավերները՝ հարցը հանգուցալուծելու համար», – հայտարարեց Մամադովը։

Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կքննվի Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն պահանջում է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը»։ Հայկական կողմը ևս երկու ժամ կունենա հակափաստարկներ ներկայացնելու համար։

Ազատություն Ռադիոկայան 

 

 

Թեգեր ԱրտատպությունՓետրվար առաջին թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով. իրավունք և քաղաքականություն

February 2023

«Թավշյա» հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը սկսեց լրացնել այն բացերը, որոնք մնացել էին նախկին իշխանություններից։ Բայց այդ բացերից ամենակոնտրաստայինն այն փաստն...

Կարդալ ավելին
Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

February 2023

Արա ՂԱԶԱՐՅԱն 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ներկայացրեց գանգատ Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ) ընդդեմ Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

February 2023

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ Ադրբեջանական հերթական՝ 2020 թ. ագրեսիայից հետո, երբ ՄԱԿ-ի Կանոնադրության jus cogens սկզբունք համարվող ուժի գործադրման արգելքի խախտմամբ օկուպացվեց...

Կարդալ ավելին
Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

February 2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.