Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Գումարվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստը

hayk
September 2023
Գումարվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստը

09 սեպտեմբերի 2023

Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1 հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի  149.1 հոդվածի համաձայն հատուկ  նիստ է հրավիրվել Հանրապետության նախագահի ընտրության հարցով: Այն վարել է ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով և ժամկետում խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»,«Արդարություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Սամվել Սերգեյի Շահրամանյանը:

Ելույթ են ունեցել թեկնածու առաջադրած  խմբակցությունների ղեկավարները:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը և նշել է, որ այդ որոշմանն են հանգել թեկնածուի հետ հանդիպումից ու նրա ծրագրին ծանոթանալուց հետո:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը երկրի ղեկավարի համար առանձնացնելով որոշում կայացնելու ընդունակությունը, ազնվությունը, պարկեշտությունն ու պետական համակարգի փորձը՝ նշել է, որ Սամվել Շահրամանյանը այդ հատկանիշների կրողն է: «Դաշնակցությունը կիսում է նրա տեսլականը Արցախի ապագայի վերաբերյալ»,- ասել է Մոսիյանը:

«Մեր խնդիրը պետական համակարգը ամուր պահելն է»,- իր ելույթում ասել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս օրերին համախմբվելու բացառիկ հնարավորություն ունենք: Նա կուսակցական ու հատվածային շահերից վեր կանգնելու կոչ է արել:

Հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանն ու Կարեն Հովհաննիսյանը:

Այնուհետև ելույթ է ունեցել նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը: Նա կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:

Ծրագրային դրույթներից  թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը: Սամվել Շահրամանյանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:

«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է նախագահի թեկնածուն :

Նա  խոսել է պետականության հիմքերը խարխլող  քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:

Ելույթից հետո նախագահի թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: Նա անդրադարձել է խորհրդարանի երկրորդ ուժի թեկնածու Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտներին,  նշել է, որ իշխանության վերարտադրման գործընթաց է տեսնում ու հայտարարել է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցելու որոշում է կայացրել:

Եզրափակիչ ելույթում Սամվել Շահրամանյանը պատգամավորին խղճով ու համոզմունքով  քվեարկելու կոչով է դիմել:

Փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ:

Նորընտիր նախագահին շնորհավորել է Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը: Նա ողջունել է այս պատասխանատու շրջանում կայացրած  որոշումը ՝ այն ճակատագրական  որակելով:

Սամվել Շահրամանյանը բոլորին շնորհակալություն է հայտնել և վստահության մթնոլորտում փոխգործակցելու պատրաստակամություն հայտնել:

Nankr.am

 

Թեգեր ԱրտատպությունՍեպտեմբեր 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Երևանյան ընտրությունները՝ Արցախում տեղի ունեցող ողբերգության և Հայաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային գործողությունների համապատկերում

October 2023

Ավագանու սեպտեմբերի 17-ին ընտրություններին Երևանը մասնակցեց Արցախում լարվածության ուժեղացման և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ջրբաժանի խորացման պայմաններում։ Քաղաքական բոլոր «բարոմետրերն»...

Կարդալ ավելին
Հետընտրական արյունոտ ցնցումը

Հետընտրական արյունոտ ցնցումը

October 2023

Հակոբ Բադալյան Այսօր Երեւանի Ավագանու՝ փաստացի քաղաքապետի ընտրության մասին խոսելը կհնչի չափազանց տարօրինակ, այն ճակատագրական եւ ողբերգական իրողությունների ֆոնին, որ...

Կարդալ ավելին
Երևանյան ընտրություններն արցախյան աշխարհաքաղաքական հայելում

Երևանյան ընտրություններն արցախյան աշխարհաքաղաքական հայելում

October 2023

Դավիթ Ստեփանյան Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի  ընտրությունները տեղի ունեցան երկրի ներքաղաքական իրավիճակի խիստ լարվածության պայմաններում։ Եվ ինչպես ցույց...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

October 2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ԿԸՀ նախագահ Վահագն...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Երևանյան ընտրությունները՝ Արցախում տեղի ունեցող ողբերգության և Հայաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային գործողությունների համապատկերում
  • Հետընտրական արյունոտ ցնցումը
  • Երևանյան ընտրություններն արցախյան աշխարհաքաղաքական հայելում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.