Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը

hayk
September 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ի տարբերություն Ուկրաինայի ու Մոլդովայի՝ Վրաստանը դեռ չի ստացել Եվրոպական Միությանն անդամագրվելու թեկնածուի կարգավիճակ, բայց հույսը չի կորցնում, որ մոտ ապագայում կհաղթահարի հետմնալը, առավել ևս, որ եվրաինտեգրման քաղաքական ուղեգիծն այնտեղ սահմանադրական նորմ է, որը պետական բոլոր հաստատություններին պարտավորեցնում է սեփական լիազորությունների շրջանակում գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թվում է՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է, քանի որ եվրաինտեգրման քաղաքական ուղեգիծը հասարակական-քաղաքական կոնսենսուսի արդյունք է, կոնսենսուս՝ քաղաքացիների ու քաղաքական դասի մասնակցությամբ։ Սակայն, դատելով կառավարության ձեռնարկած քաղաքական քայլերին հանրային արձագանքից ու քաղաքական դաշտի սուր բևեռացումից, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Ու դրան գումարած երկրի կառավարող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությունը՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմպիչմենտի ենթարկել Եվրոպա կատարած «ինքնակամ» այցի համար, որի նպատակն է հենց արագացնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացման գործընթացը՝ ի հակակշիռ անորոշ «եվրոպական հեռանկարների»։

Ի՞նչ է կատարվում Հայաստանի հարևան երկրում, որի հետ ոչ միայն մեզ կապում են բարեդրացիության հազարամյակներ, այլև այդ երկիրը կենսական կարևոր նշանակություն ունի անխտիր բոլոր ոլորտներում, հատկապես երբ հասունացել է Հայաստանի ռազմավարական շրջադարձը անորոշությամբ ու մարտահրավերներով լեցուն ներկայիս աշխարհում։ Ինչու՞ է կայուն, ուժեղ, ազատ, անկախ, ժողովրդավարական Վրաստանն այդքան կարևոր Հայաստանի համար։ Պատասխանն այնքան ակնհայտ է, որ նման հարցադրումը Հայաստանի քաղաքացիների համար նույնիսկ կարելի է հռետորական համարել։

Մեր վերլուծական հանդեսի նոր թողարկումը նվիրված է Վրաստանի ընթացիկ ներքաղաքական օրակարգին։ Վրաստանից երկու փորձագետների հեղինակային հոդվածները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մամուլից արտատպություններն ընթերցողներին կօգնեն ավելի լավ պատկերացնել Վրաստանի ներքաղաքական իրավիճակն ու Թբիլիսի-Բրյուսել հարաբերությունների ներկայիս վիճակը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՍեպտեմբեր 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ

Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ

September 2023

Լաշա Տուղուշի Սեպտեմբերի 7-ի երեկոյան շատերն անհամբերությամբ սպասում էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ժողովրդին հասցեագրված ուղերձին։ «Կարծում եմ, բոլորը...

Կարդալ ավելին
Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

September 2023

Լիզա Թորոսյան Եվրամիությունը Վրաստանին, նախորդ տարվա ընթացքում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի փոխարեն եվրոպական հեռանկար շնորհելուց հետո, 12 կետից բաղկացած հանձնարարական...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Ոչ մի տեղ չեմ գնալու, դադարեք երազել իմ հրաժարականի մասին»․ Վրաստանի նախագահ

September 2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ. «Ես այնտեղ եմ, որտեղ պետք է...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Եվրամիության դռները բաց են Վրաստանի առջև. Ժոզեպ Բորել

September 2023

Եվրամիության դռներ բաց են Վրաստանի առջև, Եվրամիությունն աջակցում է Վրաստանին այդ ճանապարհին, սակայն միության անդամության թեկնածուի կարգավիճակը պետք է վաստակել,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.